90-ամյա ճապոնուհին ճանաչվել է աշխարհի ամենածեր գրասենյակային մենեջերը (լուսանկարներ)
90-ամյա ճապոնուհին, որը 1956 թվականից աշխատում է միևնույն ընկերությունում, որպես աշխարհի ամենածեր գրասենյակային մենեջեր՝ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է UPI-ն։
Յասուկո Թամակին, որն իր 91-րդ տարեդարձը կնշի մայիսի 15-ին, Sunco Industries ընկերությունում շարունակում է աշխատել շաբաթական 5 օր։
«Ես իսկապես զգացված եմ»,- Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու լուրին արձագանքել է կինը։
Գրասենյակային մենեջերի խոսքով՝ չի պատրաստվում լքել իր աշխատանքը։
«Հույս ունեմ շարունակել նույն ոգով»,-հավելել է նա։