Թրամփը վստահ է, որ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուն է հաղթելու
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ 2024 թ. կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու հանրապետական թեկնածու, հաղորդում է ТАСС-ը:
«Վստահ եմ, որ 2022 թ. Կոնգրեսի երկու պալատներում կվերականգնենք մեր ունեցած մեծամասնությունը, իսկ դրանից հետո՝ 2024 թ., հաղթանակ կտանենք նախագահական ընտրություններում»,- Թրամփն այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է Ֆլորիդայում կողմնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Թրամփը վստահեցրել է, որ կաջակցի Կոնգրես անցնել պատրաստվող հանրապետականներին:
ԱՄՆ նախկին նախագահը նոր տեղեկություն չի հայտնել՝ արդյո՞ք նախագահական հաջորդ ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: