Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է «Ռոմայի» հայտացուցակում
«Ռոմա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է թիմի հայտացուցակը «Բոլոնիայի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպման համար:
Հայտացուցակում տեղ գտած 23 ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և մեծ է հավանականությունը, որ նա կմասնակցի Սերիա Ա-ի առաջիկա` 30-րդ տուրի հանդիպմանը: «Ռոմա»-ն «Բոլոնիա»-ի հետ կմրցի ապրիլի 11-ին։
Մարտի 24-ին, հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը չի մարզվել ընդհանուր խմբի հետ, այլ` Վերետուի, Ձանիոլոյի և Սմոլինգի պես անհատական ծրագրով:
Հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ առաջին խաղում և վնասել էր աջ սրունքը: