Դանիլա Կոզլովսկին առաջին անգամ պատմել է արտամուսնական դստեր մասին
Հայտնի ռուս դերասան Դանիլա Կոզլովսկին անձնական կյանքը խնամքով թաքցնում է հանրությունից։ Սակայն, նախօրեին «Չեռնոբիլ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը դերասանի համար ռեժիսորական դեբյուտ է դարձել, Ռուսաստանի վաստակավոր արտիստը անկեղծացել է եւ պատմել, որ շատ է կարոտում իր դստերը՝ Օդեին: Աղջնակն ապրում է մոր հետ։ Նա մեկ տարեկան է։
Դերասանի խոսքով՝ ինքը շատ է ցանկանում վերադառնալ իր ընտանիքի մոտ, հենց որ Ռուսաստանում ավարտվեն իր բոլոր գործերը։
«Ես երազում եմ դստերս հետ պաղպաղակ ուտել, երբ նա մեծանա։ Թեեւ արդեն նրան քացղրավենիք տվել ենք, երբ նա մեկ տարեկան էր։ Շատ կենտրոնացած էր ուտում», - «Ок. На связи!» հաղորդման եթերում ասել է դերասանը։