Բայդենը 7 մլրդ-ով կկրճատի ԱՄՆ ռազմական ծախսերը. Bloomberg
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է 7 մլրդ դոլարով կրճատել երկրի ռազմական ծախսերը:
Bloomberg գործակալությունը նույնիսկ հստակ թիվ է նշում` Բայդենն առաջարկում է ռազմական բյուջեն հաստատել 715 միլիարդ դոլար ծավալով: ԱՄՆ նախորդ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռեկորդային 722 միլիարդ դոլար պաշտպանական բյուջե էր հաստատել, ինչը քննադատվել էր դեմոկրատների կողմից: Նրանք պնդում են, որ ռազմական ծախսերը հարկավոր է կրճատել:
Երկար ժամանակ անց առաջին անգամ այս տարվա ֆիսկալային բյուջեն չի բաժանվի ռազմական և այլ ծախսերի: Դրա շնորհիվ կոնգրեսականները կկարողանան վերաբաշխել գումարները: Բայդենի` պետական ծախսերի առաջարկներն օրենսդիրներին կներկայացվեն ապրիլի 9-ին: