Ճանապարհ դեպի երկինք. ԱՄՆ-ում ավելի քան 60 մետր երկարությամբ կամուրջ-աստիճան է բացվել (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների Յուտա նահանգում 122 մետր բարձրության վրա ճոճվող կամուրջ-աստիճան է բացվել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Կամուրջն ունի 61 մետր երկարություն և կոչվում է Cave Peak Stairway։ Այն իր տեսակի մեջ ամենաերկարն է Հյուսիսային կիսագնդում։
Սանդուղքը սկսվում է «Ամանգիրի» ռեզորթից և ձգվում մինչև քարանձավ։ Ռեզորթից տեղեկացրել են, որ այժմ հյուրերին հրավիրելու են սանդուղքը բարձրանալու և բնապատկերներով հիանալու։