Թուրքիան նախապատրաստվում է Անկարայում անցկացվելիք Աֆղանական խաղաղության բանակցություններին. Պետդեպ
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը նշել է, որ Թուրքիայում ընթանում են Աֆղանական խաղաղության բանակցությունների անցկաման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Անցյալ ամիս ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նամակ էր գրել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին՝ առաջարկելով երկրում երկու տասնամյակ տևող պատերազմը դադարեցնելուն ուղղված բանակցություններն անցկացնել Թուրքիայում։
Մարտի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել էր Անկարայում՝ Աֆղանստանի կառավարության և մինչև 2001 թվականի ամերիկյան ներխուժումը երկիրը ղեկավարած «Թալիբան» շարժման միջև բարձր մակարդակի բանակցություններ անցկացնելու առաջարկը։
Չավուշօղլուն նշել է, որ բանակցության մասնակից երկու կողմերն էլ վստահում են Թուրքիային։ Թուրքական զորքերը նունպես գտնվում են Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի զորակազմում, սակայն ռազմական գործողությունների չեն մասնակցում։