Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցիների Երևանի կենտրոնում ինչ–որ հասցեներ իրենց հերոսների անուններով են կոչել։
«Google Maps-ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով:
Փաստորեն, ես ապրում եմ ինչ-որ Փոլադ Հասիմովի անվան փողոցում։ Շարունակեք թուրքի հետ խաղաղություն քարոզել»։
Tert.am-ը ստուգել է և նույնպես հաստատում է, որ Google Maps–ում Երևանի կենտրոնում ադրբեջանական անուններով հասցեներ են նշված։
Google Maps–ում ադրբեջանական անուն է հայտնվել նաև Արմավիրի Պտղունք գյուղի տարածքում։