«Արևմուտքը չի ցանկանում տեսնել Դոնբասի ողբերգությունը». Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Դոնբասում երեխաների մահվան մասին, հայտարարել է, որ Արևմուտքը չի ցանկանում նկատել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող հումանիտար ողբերգությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հրեշավոր են 21-րդ դարի առաջին քառորդում Եվրոպայի կենտրոնում (Ուկրաինա) արևմտյան հրահանգիչների, այդ թվում` Եվրամիության, և անմիջականորեն Բրյուսելի, միջազգային շատ այլ կառույցների իմացությամբ և բարոյական աջակցությամբ գրոհայինների ձեռքով իրականցվող հանցագործությունները ոչ միայն մեկ երեխայի (դեմ), այլ հարյուրավոր (սպանված) երեխաների դեմ: Ես դա շեշտում եմ նրա համար, որ նրանք չեն տեսնում և չեն ցանկանում նկատել ոչ թե հումանիտար խնդիրները, այլ այն ողբերգությունները, որոնք տեղի են ունենում Եվրոպայի այս տարածաշրջանում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի դեպարտամենտը հայտարարել էր հանրապետության հյուսիսում գտնվող Ալեքսանդրովսկոյե գյուղում Ուկրաինայի ուժայինների կողմից անօդաչու թռչող սարքերից զինամթերք նետելու հետևանքով 5 տարեկան երեխայի մահվան մասին: