ԱՄՆ-ն հրաժարվում է վերացնել Իրանի դեմ 2017-ից հետո սահմանված բոլոր պատժամիջոցները
ԱՄՆ-ը պատրաստ չէ չեղյալ հայտարարել Իրանի դեմ կիրառված բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2017-ից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները տեսնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանմանը վերադառնալուն ուղղված իրանական լուրջ մոտեցման որոշ նշաններ, բայց՝ «միանշանակ անբավարար»: Նա անընդունելի է համարել բոլոր պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ Իրանի պահանջները:
«Եթե Իրանը հավատարիմ մնա այն դիրքորոշմանը, որ 2017 թվականից ի վեր ներդրված բոլոր պատժամիջոցները պետք է վերացվեն, հակառակ դեպքում գործարք չի լինի, ապա մենք կհայտնվենք փակուղում», - ասել է Փրայսը:
Պաշտոնյան բացատրել է, որ բանակցություններում քննարկվում են ոչ թե պատժամիջոցները հանելու կոնկրետ գործողություններ, այլ միայն «քայլերի ամբողջություն», որոնք պետք է ձեռնարկվեն Իրանի և ԱՄՆ-ի կողմից:
Այս շաբաթ Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հանձնաժողովը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերսկսել է իր աշխատանքը: Հիմնական թեման այն քայլերի մշակումն է, որոնք կարող են ձեռնարկվել Միացյալ Նահանգները համաձայնագիր վերադարձնելու համար, որից երկիրը դուրս եկավ 2018-ին ՝ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով: