Եվս մեկ մեդալ Եվրոպայի առաջնությունում. Հակոբ Մկրտչյանը գրավեց 3-րդ տեղը
Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներակյացնող Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու նվաճեց բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում Մկրտչյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ ցույց տալով 212 կգ արդյունք:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Դավիթ Հովհաննիսյանը զրո ստացավ:
Հիշեցնենք, որ այսօր 81 կգ քաշային կարգում ԵԱ բրոնզե մեդալակիր էր դարձել Լիանա Գյուրջյանը: