ԱՄՆ-ում Pfizer-ը հայտ է ներկայացրել 12-ից 15 տարեկան պատանիներին հրատապ դեպքերում պատվաստելու թույլտվություն ստանալու համար. Известия
Pfizer ամերիկյան ընկերությունը և նրա գերմանական գործընկեր BioNTech-ը, որոնք պատվաստանյութեր են մշակել Comirnaty կորոնավիրուսի դեմ, 12-ից 15 տարեկան դեռահասներին հրատապ պատվաստելու համար դեղանյութը կիրառելու արտոնագիր ստանալու համար հայց են ներկայացրել ԱՄՆ պարենի և դեղորայքի որակի հարցերով վարչություն (FDA): Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով ընկերության թվիթերյան պաշտոնական հաղորդագրությանը:
«Այսօր BioNTech-ի հետ համատեղ մենք հայց ենք ներկայացրել ԱՄՆ FDA Covid-19-ի դեմ մեր պատվաստանյութը հրատապ դեպքերում 12-ից 15 տարեկան պատանիների շրջանում օգտագործելու նպատակով»,- նշվում է հայտարարությունում:
Ընկերությունում ընդգծել են, որ մոտ ժամանակներս դեղանյութի օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով ծրագրվում է հայտեր ներկայացնել կարգավորող այլ օրգաններ նույնպես:
Ապրիլի 7-ին հայտնի էր դարձել, որ ամերիկյան Միչիգան նահանգում մոտ 250 մարդ, որոնք պատվաստվել են Covid-19-ի դեմ, հիվանդացել են կորոնավիրուսով: Դրական թեստը պատվաստումից հետո 14 օրերի ընթացքում գրանցվել է 1.7 միլիոն պատվաստված քաղաքացիներից 246-ի մոտ: