7․3 մետր․ աշխարհում ամենաերկար եղունգներն ունեցող Գինեսի ռեկորդակիրը 30 տարվա ընթաքում առաջին անգամ կտրել է եղունգները (լուսանկարներ)
Աշխարհում ամենաերկար եղունգներն ունեցող Գինեսի ռեկորդակիրը գերազանցել է 2017-ին իր իսկ սահմանած ռեկորդը, այնուհետև 30 տարվա ընթաքում առաջին անգամ կտրել եղունգները, գրում է Daily Mail-ը։
Տեխասի բնակչուհի Այանա Ուիլյամսն առաջին անգամ ռեկորդ է սահմանել 2017-ին, երբ նրա բոլոր եղունգների ընդհանուր երկարությունը եղել է 5.7 մետր, և օրերս՝ նախքան կտրելը, սահմանել է ևս մեկ ռեկորդ՝ 7․3 մետր ընդհանուր երկարությամբ եղունգներով։
Նշվում է՝ կնոջ եղունգներն այժմ կցուցադրվեն Ripley's Believe It or Not! սրահում (Ֆլորիդայում գտնվող ժամանցային սրահ, որտեղ ցուցադրվում են ամենատարօրինակ իրերը)։