Ռուսական գաղութներում և քննչական մեկուսարաններում «օրենքով գողերը» զանգվածաբար հրաժարվել են իրենց կոչումից
Հանցագործ աշխարհի մի քանի հեղինակություններ, որոնք գտնվում են Ռուսաստանի գաղութներում և քննչական մեկուսարաններում, հրաժարվել են «օրենքով գողի» կոչումից: Այս կապակցությամբ նրանք համապատասխան հայտարարություններ են գրել` հասցեագրված Ռուսաստանի Պատիժների իրականացման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովին: Այս մասին տեղեկացնում է «Честный детектив» տելեգրամյան ալիքը:
Ըստ ալիքի՝ կոչումից հրաժարվածներից շատերը պատիժ են կրում թմրանյութերի, սպանությունների, ինչպես նաև քրեական հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու համար: Բացի այդ, նման դատապարտյալների թվում կան այնպիսիները, որոնք հաճախ վերականգնվել են այս կարգավիճակում:
Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարիա Կալաշովի ձերբակալությունից և դատապարտվելուց հետո շատ «օրենքով գողեր» սկսել են հրաժարվել իրենց կոչումներից` խուսափելու համար պատասխանատվությունից Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի նոր` 210.1 հոդվածով («Քրեական հիերարխիայում բարձր դիրքի գրավում»): Հոդվածի սահմանումը նախաձեռնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հոդվածը նախատեսում է պատիժ`ազատազրկման տեսքով, 8-ից 15 տարի ժամկետով և տուգանք` մինչև 5 միլիոն ռուբլու չափով: