Մերկելը Պուտինից պահանջել է հրաժարվել Ուկրաինայի սահմանների մոտ զորքերի տեղակայումից
Գերմանիայի կառավարությունից հայտնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի մանրամասները:
«Հեռախոսազրույցի թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի ուժեղացված ներկայությունը Ուկրաինայի արևելյան շրջանի մոտակայքում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է գերմանական կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:
Վերջինս հավելել է, որ «կանցլերը պահանջել է հրաժարավել զորքերի ուժեղացումից, որպեսզի ապաէսկալացիա ապահովվի»:
Այսօր ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել Դոնբասում լարվածության սրման պատճառով: Ղեկավարները հաստատել են պատրաստակամությունը շարունակել հետագա սերտ համագործակցությունը Ռուսաստանի և Գերմանիայի միջև, այդ թվում և «նորմանդական ձևաչափով»:
Մերկելն ու Պուտինն անդրադարձ են կատարել նար ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակին, Սիրիային, Լիբիային, Բոսնիա և Հերցեգովինայում ստեղծած դրությանը: