Դուբայում մերկ լուսանկարվելու համար ձերբակալված ուկրաինացի մոդելները մեկուկես ամիս առաջ մասնակցել են ֆոտոսեսիայի կազմակերպչի ծննդյան խնջույքին (լուսանկարներ)
Ուկրաինացի մոդելները, որոնց ձերբակալել էին Դուբայում հանրային վայրում մերկանալու համար, մեկուկես ամիս առաջ մասնակցել էին սկանդալային միջադեպի կազմակերպիչ համարվող Վիտալի Գրեչինի ծննդյան խնջույքին:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, ձերբակալվածներից մեկի՝ Յանա Գրաբոշչյուկի ընտանիքը հայտնել է, որ տեղյակ չի եղել Դուբայ մեկնելու նպատակի մասին: Նրանք վստահ էին, որ աղջիկը արձակուրդ է մեկնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն 12 ուկրաինացի մոդելներ արտաքսվել են Արաբական Միացյալ Էմիրություններից: Նրանց նկատմամբ նաև տուգանք է սահմանվել: Վերջիններիս դեմ մեղադրանք էր առաջադրվել հանարային պատշաճ վարքի մասին օրենքը խախտելու համար:
Մոդելներին նկատել էին Դուբայի երկնաքերներից մեկի պատշգամբում մերկ զբոսնելիս: Բացի այդ, նրանք լուսանկարահանում են իրականացրել, այնուհետև լուսանկարները տարածել սոցցանցերում: