ԱՄՆ Տեխաս նահանգում կրակոցներ են հնչել. մեկ մարդ սպանվել է, չորսը՝ վիրավորվել և ծանր վիճակում հոսպիտալացվել
Մեկ մարդ՝ զոհվել, առնվազն չորսը՝ վիրավորվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Բրայան քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան CBS հեռուստաընկերության հրապարակմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր վեց վիրավորի մասին:
Կրակոցներից տուժած չորս անձինք ծանր վիճակում հոսպիտալացվել են: Ոստիկանությունը ձերբակալվել է կրակոցներ արձակելու մեջ կասկածվող անձին, որը, ենթադրվում է, կահույքի այն արտադրամասի աշխատակիցն է, որտեղ հնչել են կրակահերթերը:
Ընթանում է քննություն, այլ մանրամասներ չեն հաղորդվում: