Մոսկվայի հետ հարաբերութուններում Վաշինգտոնի ներկայիս մոտեցումը բխում է պրագմատիզմից՝ համագործակցել այնտեղ, որտեղ դա շահավետ կլինի. The Washington Post
ԱՄՆ նախագահ վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերություններին պրագմատիզիմի սկզբունքներով է մենում՝ նախագահը մի կողմից Մոսկվայի հասցեին շատ կոշտ հայտրարություններ ունենում, մյուս կողմից՝ համագորածկցում որոշակի եզրեր տեսնում, ТАСС-ի փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնում The Washington Post-ի հոդվածագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ ունեցած հարցազրույցի հիմքով:
«Նախագահը շատ հստակ է այս հարցին մոտենում: ԱՄՆ-ին անհրաժեշտ է Ռուսաստանին պատասխանատվության կանչել անհիմն ու թնշամանակ քայլերի համար, բայց, մյուս կողմից, բաց մնալով մի շարք ոլորտներում համագործակցության համար, այն ոլորտներում, որտեղ Մոսվկվայի հետ համագործակցելը շահավետ կլինի»,- նշված է անդրադարձում:
Հոդվածագրի կարծիքով՝ Բլինկենի այս մոտեցումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ հարաբերություններին ռեալ պոլիտիկի տեսանկյունից է մոտենում, ինչը փոխշահավետություն է ենթադրում: