«Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է լոլիկի ներկրումն Ադրբեջանի 7 ձեռնարկություններից
2021 թվականի ապրիլի 9-ից «Ռոսսելխոզնադզորն» Ադրբեջանի յոթ ձեռնարկություններին կթույլատրի լոլիկ ներկրել Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ նման որոշում է կայացվել արտադրանքի՝ համատեղ ստուգումների ժամանակ ընտրված նմուշների բուսասանիտարական փորձաքննության արդյուքում, ինչպես նաև Ադրբեջանի Սննդի անվտանգության գործակալության երաշխիքի ներքո:
Հիշեցնենք, որ լոլիկի և խնձորի ներկրումն Ադրբեջանից դադարեցվել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ին՝ գյուղտնտեսական արտադրութան համար վտամգավոր կարանտինային օբյեկտների՝ լոլիկի հարավամերիկյան ցեցի և արևելյան վնադատուների շարունակական հայտնաբերման պատճառով: Միայն անցյալ տարվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորը» 111 ծանուցում է ուղարկել Ադրբեջան վնասված արտադրանքի ներկրման մասին, որին պատասխան չի ստացվել: Հետագայում գերատեսչությունը չեղարկել է արգելքը մի քանի ձեռնարկությունների համար: