Թուրքիայում 1500-ամյա վանքի ասորի քահանան ազատազրկման է դատապարտվել քրդերին աջակցելու մեղադրանքով
Թուրքական դատարանը 2 տարի 1 ամիս ազատազրկման է դատապարտել ասորի քահանային՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը» աջակցելու մեղադրանքով, հայտնում է Ahval-ը։
Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Մոր Յաքուբ վանքի քահանա Սեֆեր Բիլեչենը, այլ անձանց հետ, ձերբակալվել է անցյալ տարվա փետրվարին՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը» աջակցելու մեղադրանքով։
1500-ամյա վանքի միակ պահապան քահանային ձերբակալել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» մաս կազմող «Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի մեկ անդամի ցուցմունքից հետո, որի համաձայն` քահանան սնունդ և ջուր է մատակարարել իրենց։
1900-ականներին Թուրքիայի իշխանությունների և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» միջև պայքարի հետևանքով ասորիներից շատերը լքել են իրենց գյուղերը, սակայն վերջին տարիներին կարողացել են վերադառնալ ետ։ Քահանան վերականգնել է 1500-ամյա եկեղեցին և այն կրկին սկսել է գործել 2013 թվականին։