Netflix-ն ավելի քան 30 մլն դոլարով ձեռք է բերել Քանյե Ուեսթի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը ստեղծվել է ավելի քան 21 տարվա ընթացքում (լուսանկարներ)
43-ամյա ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը ստեղծվել է ավելի քան 21 տարվա ընթացքում, առաջիկա ամիսներին կհանձնվի հանդիսատեսի դատին։
Billboard-ի հաղորդմամբ՝ Netflix-ն ավելի քան 30 մլն դոլար է ծախսել այն ձեռք բերելու համար․ ֆիլմի ռեժիսորները Կուդի Սիմոնսը և Չիկե Օզահն են։
Ըստ հաղորդման՝ ՍիմոնսՆ Ուեսթի կյանքի կուլիսային պահերը սկսել է տեսանկարել 1990-ականների վերջից:
Նախկինում երբեք չցուցադրված կադրերը ներառում են Չիկագոյում ռեփերի կարիերայի վաղ տարիները, նրա մոր՝ Դոնդա Ուեսթի մահը, նորաձևության աշխարհ նրա մուտքը և 2020 թվականի աղմկահարույց նախագահական ընտրարշավը։
Հայտնի է նաև, որ Ուեսթը հավանություն է տվել ֆիլմին․ դեռևս անանուն վավերագրական ֆիլմն այս տարվա վերջում հասանելի կլինի Netflix-ում: