Կեղծ պայուսակներ վաճառելու համար Chanel-ը ռուս կնոջից դատարանի միջոցով միլիոնավոր ռուբլիներ կստանա
Ֆրանսիական Chanel նորաձեւության տունը դատարանի միջոցով Մերձբայկալյան շրջանի բնակչուհուց միլիոնավոր ռուբլիներ կստանա՝ ապրանքանիշի կեղծ իրերի անօրինական վաճառքի համար։ Տեղեկությունը հայտնվել է «Տայգա-Ինֆո» կայքում։
«Շանել Սարլ» ընկերության ներկայացուցիչը հայց է ներկայացրել ընդդեմ այն ռուսաստանցու, ում անունը չի հրապարակվում, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման համար վնասի փոխհատուցման մասին: Հայտնի է, որ կինը փորձել է Չինաստանից լյուքսային բրենդի լոգոներով տեղափոխել 17 կեղծ պայուսակ, սակայն արտադրանքը առգրավվել են սահմանին:
Յուրաքանչյուր պայուսակին կցված են եղել պիտակ ու Chanel-ի անվամբ վճարանիշ։ Ընդ որում, ռուս կինը ընկերության հետ պայմանագիր չի կնքել, որի համաձայն նա իրավունք ունի օգտագործել ապրանքային նշանը։
Դատարանը կնոջը 4 մլն ռուբլու չափով տուգանք է նշանակել։ Վնասի գումարը որոշելիս հաշվի են առնվել Chanel-ի մեկ օրիգինալ պայուսակի վաճառքի արժեքը, որը կազմում է 3500 եվրո: Բացի այդ, տուգանքը ներառել է պետական տուրքի վճարման ծախսերը։