Կավանին մոտ է «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն, հաղորդում է ESPN-ը։
34-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցում է արգենտինական ակումբի փոխնախագահ Խուան Ռոման Ռիկելմեն։
Կավանիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, սակայն ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կավանին մասնակցել է 19 հանդիպման, խփել 6 գոլ։