Մակրոնին կոչ են արել սառեցնել լիբանանցի տնտեսագետների եւ քաղաքական գործիչները ակտիվները ֆրանսիական բանկերում
Լիբանանի քաղաքացիական հանրության ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ են արել սառեցնել լիբանանցի տնտեսագետների եւ քաղաքական գործիչները ակտիվները ֆրանսիական բանկերում, հաղորդում է MEM-ը:
Նամակում նրանք լիբանանցի տնտեսագետներին եւ քաղաքական գործիչներին անվանել են «տնտեսաքաղաքական մաֆիա»:
Նամակը ստորագրել են քաղաքացիական հանրության ավելի քան 100 գործիչներ, որոնք նշել են, որ այդ մաֆիան պատասխանատու է տառապանջների, քաղցի եւ անվտանգության բացակայության համար:
Նամակը ստորագրել են բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ եւ ակտիվիստներ, այդ թվում հայտնի քաղաքագետ Քարիմ Բիթարը, մշակույթի նախկին նախարար Գասան Սալամեն, ինչպես նաեւ նախկին պատգամավոր եւ հեռուստահաղորդավար Պաուլա Յակուբյանը:
Լիբանանի նորոնշանակ վարչապետ Սաադ Հարիրին եւ նախագահ Միշել Աունն անցած ամիս կրկին չեն կարողացել պայմանավորվել կառավարության ձեւավորման մասին: