Ֆլիկ․ «Բավարիան» գերիշխում էր, պարտությունը անհաջողության հետեւանք է
Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից կրած 2։3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։
«Մենք գերշիխում էինք, 31 հարված կատարեցինք մրցակցի դարպասին, ցուցադրեցինք տպավորիչ ֆուտբոլ։ Պարտությունը անհաջողության հետեւանք է։ ՊՍԺ-ն շատ արդյունավետ գործեց, երեք գոլ խփեց, թեեւ գրեթե պահեր չուներ։
Ցավոք մեր գոլային պահերի իրացման հարցում չեղանք արդյունավետ եւ դիպուկ։ Մեր թիմը պայքարեց 90 րոպե եւ չէր հանձնվում։
Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրական արդյունքի հասնենք Փարիզում։ Մենց ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ։ Այս պարտությունը չի փոխել մեր ցանկությունը»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա ապրիլի 13-ին։