Կիլիան Մբապեն մտադիր է ամռանը տեղափոխվել «Ռեալ»
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ 22-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Cuatro-ն։
Մբապեն մերժել է ՊՍԺ-ի բոլոր առաջարկները։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Արքայական ակումբը եւս ցանկանում է համաձայնության հասնել Մբապեի հետ։ ՊՍԺ-ն պատրաստ է նրան վաճառել 120 միլիոն եվրոյով։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 26 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։