Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել
«Դինամոն» Ռուսաստանի Գավաթի քառորդ եզրափակչի՝ «Կռիլյա Սովետովի» հետ խաղին մեկնել է առանց հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի։
«Спорт-Экспресс»-ը հայտնում է, որ 17-ամյա ֆուտբոլիստը թեթև վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ վերականգնման համար այնքան էլ երկար ժամանակ չի պահանջվի։
Զախարյանը ՌՊԼ-ի ընթացիկ առաջնության 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Դինամոն» «Կռիլյա Սովետովի» հետ արտագնա խաղ կանցկացնի այսօր՝ ապրիլի 8-ին։