Չինաստանում կինը որդու հարսանեկան արարողության ժամանակ պարզել է, որ հարսնացուն իր՝ տարիներ առաջ կորած դուստրն է (լուսանկարներ)
Չինաստանում կինը որդու հարսանեկան արարողության ժամանակ պարզել է, որ նրա հարսնացուն իր՝ տարիներ առաջ կորած դուստրն է։
Ինչպես մանրամասնում է Mirror-ը, արտասովոր դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին՝ Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում։ Փեսայի մայրը արարողության ժամանակ պատահաբար նկատել է որդու ապագա կնոջ ձեռքի վրայի բնածին նշանը, ինչպիսին ունեցել է նաև իր՝ տարիներ առաջ կորած դուստրը։
Ըստ հաղորդման՝ փեսայի մայրը մոտեցել է հարսնացուի ծնողներին և հարցրել՝ արդյո՞ք նրանք աղջկան չեն որդեգրել 20 տարի առաջ:
Նշվում է, որ հարսնացուի ընտանիքը, որը տարիներ շարունակ գաղտնի է պահել իրենց դստեր որդեգրված լինելու փաստը, հանկարծակիի է եկել այդ հարցից, սակայն րոպեներ անց խոստովանել է՝ աղջկան գտել են ճանապարհի եզրին և ընդունել իրենց ընտանիք։
Հաղորդվում է, որ աղջիկը կենսաբանական մոր հետ հանդիպումը նկարագրել է «իր կյանքի ամենաերջանիկ պահը» և մինչ կհասցներ անհանգստանալ, որ չի կարող ամուսնանալ եղբոր հետ, բացահայտվել է ևս մեկ ընտանեկան գաղտնիք՝ իր փեսացուն նույնպես որդեգիր է։ Արդյունքում զույգն ամուսնացել է։
Նշում է, որ կինը, կորցնելով դստերը գնելու հույսը, տղա է որդեգրել։ Չի հաղորդվում՝ ինչ հանգամանքներում է կինը կորցրել դստերը։