Բայդենը պատրաստվում է «վրեժ լուծել» Ռուսաստանից. Bloomberg
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավարտել է «Ռուսաստանի չարագործությունների» վերաբերյալ իր վերլուծությունը և պատրաստվում է որպես վրեժ պատասխան միջոցներ ձեռնարկել: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով ՝ Վաշինգտոնը կարող է արտաքսել «դիվանագիտական քողի ներքո աշխատող հետախուզության աշխատակիցներին» և անձնական պատժամիջոցներ սահմանել:
«Չարագործությունները» վերաբերում են ընտրությունների գործերին միջամտությանը և ամերիկյան SolarWinds-ի դեմ զանգվածային կիբերհարձակումներին: Գործակալությունը նշում է, որ շուտով բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն`քննարկելու այս հարցը: Աղբյուրներից մեկը նշում է, որ ԱՄՆ պատասխանի տարրերից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր մարդկանց և «ամերիկյան ընտրություններին միջամտության հետ կապված գործակալությունների» նկատմամբ պատժամիջոցներն են:
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին մարտ ամսին հաղորդել էր, որ Սպիտակ տունը մտադիր է առաջիկայում պատասխանել Մոսկվայի գործողություններին: Նրա խոսքերով` վարչակազմը հետախուզական ծառայություններից տեղեկատվություն է հայցել 4 հարցի վերաբերյալ. Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումը, հաքերային զանգվածային հարձակումը ԱՄՆ դաշնային գործակալությունների վրա, ընտրություններին ենթադրյալ միջամտությունը և Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների սպանության համար ռուսական պարգևները: