«Ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի». Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը նշանակվեց մարզպետ (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ:
Տարածքային, կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ըստ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջարկեց Հայկ Ղալումյանին նշանակել ՀՀ Տավուշի մարզպետ:
Հայկ Ղալումյանը ներկա էր Կառավարության նիստին և շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ այդ պաշտոնը նրան վստահելու համար:
«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար և հավաստիացնում եմ ձեզ՝ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման, և մեր ժողովրդի բարեկեցության համար»,- ասաց Հայկ Ղալումյանը:
Հիշեցնենք՝Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 14-ից եղել է Իջևանի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար: Նա Նիկոլ Փաշինյանի քավորն է:
Նշենք նաև, որ նախորդ շաբաթ Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվել էր Հայկ Չոբանյանը և նշանակվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: