Մբապե․ Կարողացա իրացնել այն, ինչ ստեղծեցին թիմակիցներս
Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է «Բավարիայի» նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ Մբապեն դարձել է դուբլի հեղինակ։
«Առաջին հերթին պետք է նշել գերազանց թիմային աշխատանքը։ Ես կարողացա իրացնել այն, ինչ ստեղծեցին թիմակիցներս։ Բայց պետք չէ մոռանալ, որ դեռ մեկ հանդիպում էլ կա այս դիմակայությունում։ Մենք տրամադրված էինք շատ լուրջ, ստույգ գիտեինք մեր ուժեղ կողմերը։ Երկրորդ խաղում կգրոհենք նույն վճռականությամբ։
Ես սիրում եմ այսպիսի հանդիպումներ։ Չեմպիոնների լիգայում չեմ խաղւոմ, որպեսի թաքնվեմ։ Ես սիրում եմ ստանձնել պատասխանատվություն։ Մարզիչը ցանկանում էր, որ ես «Բավարիայի» խաղացողներին ստիպեմ շատ վազել, քանի որ նրանք դա չեն սիրում։
Հիմա մտածում ենք Ֆրանսիայի առաջնությունում մեր հաջոդր խաղին եւ կպատրաստվենք «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը։ Մեզ բաժին է հասել գերազանց թիմ։ Սա Չեմպիոնների լիգան է, այստեղ կան միայն ուժեղ մրցակիցներ։
ՊՍԺ – «Բավարիա» պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա ապրիլի 13