Թուրքիայում դատարանը տասնյակ մարդկանց ցմահ ազատազրկման է դատապարտել 2016 թվականի հեղաշրջման փորձի գործով
Թուրքիայում դատարանը տասնյակ մարդկանց ցմահ ազատազրկման է դատապարտել 2016 թվականի հեղաշրջման փորձի գործով, հաղորդում է Anadolu-ն:
2017 թվականին դատարանի առջեւ է կանգնել 497 մեղադրյալ Անկարայում ռազմական շտաբի գրավման փորձի եւ պետական TRT հեռուստաալիքի շենքի գրավման փորձի համար:
Դատապարտյալների թվում են նախկին փոխգնդապետը, ով ստիպել է հաղորդավարին կարդալ հայտարարությունը, նախկին գնդապետը, որը մեղադրվում է TRT-ի շենքը գրավելու հրաման արձակելու մեջ, նախկին մայորը, որը գլխավորել է ռազմական շտաբը գրավել փորձող թիմը, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
106 մեղադրյալ 6-16 տարվա ազատազրկման է դատապարտվել: