Ռուսաստանում չեն բացառում, որ Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ կարող են մատակարարել
Ռուսաստանում չեն բացառում, որ Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ կարող են մատակարարել: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:
«Այսօր մենք առաջարկում ենք արտահանել մի շարք ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Օրիոն-Է» երկարատեւ թռիչքի հետախուզական համալիր: Հայկական կողմի համապատասխան դիմումի դեպքում մենք պատրաստ ենք իրականացնել մատակարարումները»,- նշել է Ռեշետնիկովան՞
«Օրիոն-Է» երկարատեւ թռիչքի հետախուզական համալիրի առավելագույն թռիչքային զանգվածը կազմում է 1 տոննա, իսկ օգտակար ծանրաբեռնվածության առավելագույն զանգվածը՝ 200 կգ: