Ամրապնդելով հայ-իրանական մշակութային կապերը. Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ «Նավասարդից մինչև Նովրուզ. հայ-իրանական մշակութային ընդհանրությունները» խորագրով գիտաժողովը
Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրնըրի ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում:
Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր:
Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության,արդյունաբերության և այլ ոլորտներում:
Եվ ահա հաշվի առնելով այս ամենը խոսենք մի շատ հետաքրքիր ցերեկույթի, մասնավորապես՝ գիտաժողովի մասին, որը տեղի ունեցավ սույն թվականի ապրիլի 6-ին, Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնում: Սա նվիրված էր իրանական Նովրուզին և կրում «Նավասարդից մինչև Նովրուզ. հայ-իրանական մշակութային ընդհանրությունները» խորագիրը։Այս գեղեցիկ ու բովանդակալից գիտաժողովը կազմակերպել էր Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը:Գիտաժողովին ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հայ և իրանցի մտավորականներ ու ուսանողներ։ Նշենք, որ զեկուզումները եռալեզու էին՝ հայերեն, պարսկերեն, անգլերեն։
Ողջույնի ելույթներով հանդես եկան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Նախևառաջ նա շնորհակալություն հայտնեց բոլորին ներկայության համար և ասեց. «Առաջին հերթին ուզում եմ ողջունել այս ուշագրավ միջոցառումը, որն Իրանագիտության ամբիոնի հերթական գիտական ձեռնարկումն է»։Նա նշեց նաև, որ չնայած համաճարակային բարդ պայմաններին՝ Իրանագիտության ամբիոնը շարունակում է իր գիտական և կրթական երթը, ապա շնորհակալություն հայտնեց ամբիոնի վարիչին գիտական նշաձողը բարձր պահելու համար։
Նա հավելեց,որ «Իրանագիտության ամբիոնը և ԵՊՀ-ն ՀՀ-ի ամենակարևոր ու գիտական բոլոր չափորոշիչներին համապատասխանող արևելագիտական օջախներն են:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նա շնորհավորեց անցած տոները և շնորհակալություն հայտնեց նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար։ «Տոները լավ առիթ եմ միմյանց ողջունելու, շնորհավորելու և մշակութային ավանդույթներով կիսվելու համար»,- ասաց դեսպանը։ Հիմնական զեկուցումներով ելույթ ունեցան Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, , բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը,ով շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հյուրերին մասնակցության համար և նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրված է հայ-իրանական մշակութային սերտ կապերին, որոնք իրենց արտացոլումն են գտնում նաև տոնացույցում, Նավասարդից մինչև Նովրուզ ընկած փոխառնչություններում։
«Ըստ էության հայերս և Հին Հայաստանը պահպանել ենք հին իրանական տոնացույցի կարևորագույն մի տարրը, որն այնտեղ մոռացության է մատնվել կամ վերաձևակերպվել է Նովրուզի տեսքով։ Ըստ այդմ՝ Հայաստանը շատ պարագաներում իրանական մշակույթի համար ունի թանգարանի նշանակություն»,- ասաց Վ. Ոսկանյանը։Նրա զեկույցի թեման էր «Նավասարդ՝ հին Հայաստանի Ամանորը»:
Զեկույցներով հանդես եկան իրանագիտության ամբիոնից պրոֆեսոր, արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, «Հայաստան-Իրան ընդհանուր մշակույթի երկու ճյուղերը»՝թեմաների վերաբերյալ:
Զեկուցումներով ելույթ ունեցան Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնից,դասախոսներ՝ պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Թերեզա Ամրյանը «Չարշամա Սոր՝ եզդիական «կարմիր չորեքշաբթին», իրանագիտության ամբիոնի դոկտոր Մաջիդ Քարիմին «Մի նկատառում Աբու-Ռեյհան Բիրունիի՝ «Ասար ալ-Բաղիա» երկում Նովրուզի մասին»բանասիրական գիտությունների թեկնածու Արտյոմ Տոնոյանը, «Նովրուզի տոնակատարության առանձնահատկությունները Ադրբեջանի պարսկախոսների շրջանում»Ահարոն Վարդանյանը «Նովրուզն իրանական ինքնության խորհրդանիշ», դասախոս Արփինե Առուշանյանը «Նովրուզը Իրանի զրադաշտականների շրջանում», , Յասեր Քարամզադեն «Նովրուզը թալիշների շրջանում», Լիանա Պետրոսյանը, «Նովրուզի քաղաքականացումը հարավկովկասյան տարածաշրջանում» ,իրանագիտության ամբիոնի հայցորդ Նարե Գևորգյանը «Նովրուզը Շահնամեում» թեմաներով:
Գիտժողովն ամփոփեց Վարդան Ոսկանյանն, ով շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից ու մասնակիցներից հույս հայտնեց, որ նմանատիպ գիտաժողովները կլինեն շարունակելի՝ ամրապնդելու հայ-իրանական դարավոր կապերը:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Թերեզա Ամրյանի և ԵՊՀ ֆեյսբուկյան էջի