ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը չորրորդն է
Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրեց չորրորդ տեղը (երկամարտ` 346 կգ, 150+196): Հրում վարժությունում բարձրացրած 196 կգ-ի շնորհիվ հայ մարզիկն արժանացավ փոքր բրոնզե մեդալի։
Հարությունյանը դարձել էր B խմբի հաղթող: A խմբի մրցման ավարտից հետո Հայաստանի ներկայացուցիչը պայքարն ավարտեց 4-րդ տեղում: Այս քաշում չեմպիոն դարձավ Իտալիան ներկայացնող Անտոնինո Պիցոլատոն 370 կգ երկամարտի արդյունքով, արծաթե մեդալակիր դրաձավ բուլղարացի Կարլոս Նասարը (369 կգ), իսկ բրոնզե մեդալակիր Լատվիան ներկայացնող Ռիտվարս Սուարեւս (347 կգ): 21-ամյա հայ ծանրորդին մեկ կիլոգրամ չհերիքեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելու համար:
Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մասնակցել է նաեւ կանանց հավաքականի 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 15 ծանրորդով է ներկայացել: Ապրիլի 8-ին հանդես կգան 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը եւ Կարեն Ավագյանը:
Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգա կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյանը 81 կգ քաշայինների պայքարում, տղամարդկանց հավաքականից Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշայինների պայքարում:
Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը:
Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում: Ապրիլի 11-ին, առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ +87 կգ՝ Արփինե Դալալյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: