ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության լավագույն աստղային հանդերձները՝ Daily Mail-ի ֆոտոշարքում
Նախօրեին կայացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 27-րդ մրցանակաբաշխությունը, որը կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին անցկացվել է առցանց։
Նախապես նկարահանված միջոցառմանը ներկա են եղել արևմտյան կինոոլորտի բազմաթիվ հայտնի դեմքեր, որոնք հանդիսավոր կարմիր գորգը «տեղափոխել» են իրենց տներ։
Ամենալավ հագնված աստղերի շարքում Daily Mail պարբերականն առանձնացրել է Նիքոլ Քիդմանին, Քերի Վաշինգտոնին, Հելեն Միրենին։
Ընդ որում, մրցանակաբաշխության աստղերն իրենց նրբագեղ զգեստներով ֆոտոսեսիաներ են անցկացրել իրենց տանը։
Դերասանուհի Նիքոլ Քիդմանը ներկայացել է Giorgio Armani նորաձևության տան նրբագեղ ու թափանցիկ գործվածքից զգեստով։ 53-ամյա կինոաստղն ավելի ուշ իր տան բակում արված ֆոտոսեսիայից սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել։
Մինչդեռ 44-ամյա Քերին կրել է Etro նորաձևության մուգ կապույտ նրբագեղ զգեստ և համապատասխան գլխարկ։ Դերասանուհին նաև Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ իր տոնական զգեստով նետվում է լողավազանը։
75-ամյա Հոլիվուդի աստղ Հելեն Միրենը հիանալի տեսք է ունեցել կարմիր-վարդագույն զգեստով:
Նիքոլ Քիդման
Քերի Վաշինգտոն
Հելեն Միրեն
Քեյլի Կուոկո
Էլլ Ֆանինգ
Յուրնի Սմոլետ
Ջեյմի Չանգ
Լիլի Քոլինզ