«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակը, որին մեղադրում էին ոտնձգությունների համար, խաղ է վերադարձել
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտեկելտուալ ակումբի գիտակ Միխայիլ Սկիպսկին, որին մեղադրում էին դպրոցականների հանդեպ ոտնձգությունների համար, գարնանային խաղաշրջանում վերադարձել է նախագիծ։ Թողարկումը հրապարակվել է «Առաջին ալիքի» կայքում։
Սկիպսկին մասնակցել է եթերաշրջանի երրորդ խաղին՝ հանդես գալով Անդրեյ Կոզլովի թիմում, որը նաեւ «Игра ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն է: Գիտակները հաղթել են նվազագույն առավելությամբ՝ 6։5։ Սկիպսկին թիմին միավոր է բերել, ինչպես նաեւ լրացուցիչ րոպե ժամանակից շուրտ տրված պատասխանով։
Ավելի վաղ «Ինչ, որտեղ, երբ» նախագծի երկու գիտակ հեռացել է Բորիս Բելոզերովի թիմից։ Խաղը լքել են Օլգա Բիկովան եւ Գեորգի Արաբուլին։ Խաղացողները որոշումը բացատրել են նրանով, ակումբի ղեկավարությունը հրաժարվել է միջոցներ ձեռնարկել Սկիպսկու առնչությամբ անչափահասների նկատմամբ ոտձնգություննեի մեղադրանքների առիթով։
2020թ․-ի հուլիսին Սկիպսկու հասցեին մեղադրանքներով հանդես է եկել «The Bell» պարբերականի լրագրող Եկատերինա Արենինան։ Գիտակը նրա երկրաչափության ուսուցիչն է եղել։ Արենինայի խոսքով՝ Սկիպսկին հետապնդել է իրեն, երբ ինքը 15 տարեկան է եղել՝ փորձել է համբուրել, դիպել է ու իր տուն հրավիրել։ Սոցիալական ցանցերում մի քանի մարդ եւս նմանատապի պատմություններ է ներկայացրել։
Սկիպսկին մեղադրանքները չի մեկնաբանել, սակայն Կոզլովը համարել է, որ «աղջիկները, որոնք հայտարարել են ոտնձգությունների մասին, փորձում են գովազդվել»։ Մաքսիկ Պոտաշեւն այդ ընդհանրացումներն անթույլատրելի է համարել ու պարզաբանել, որ չի պատրաստվում դառնալ մարդ, որը ստորագրում է այդ արտահայտությունների տակ։ Ընդ որում, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սկիպսկին դադարել է աշխատել երեխաների հետ՝ ինքնակամ լքելով համապատասխան կոմիտեի կազմը։