Մերձմոսկվայում կինը բերման է ենթարկվել «Անմար կրակ»-ի վրա ճաշ եփելու համար
Մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում մի կին փորձել է ճաշ եփել «Անմար կրակ»-ի վրա, ինչի պատճառով բերման է ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղի ՆԳՆ հրապարակած տեսանյութին։
1956 թվականին ծնված կնոջը բերման են ենթարկել երեքշաբթի՝ գործ հարուցելով ՌԴ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով՝ այն է «Մահացածների մարմինների ու նրանց թաղման վայրերի պղծում»։
Կինը՝ իրավապահների հարցերին ի պատասխան ասել է․ «Ի՞նչ եմ անում։ Ես սովոր չեմ ռեստորաններում սնվել, սակայն ինձ տաք սնունդ է պետք և ինձ սովորեցրել են, որ մարդը պետք է նախաճաշի, ճաշի և ընթրի»: Միևնույն ժամանակ նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ճաշ է եփել «Անմար կրակ»-ի վրա։