Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 7-ին տեղի կունենա քառորդ եզրափակիչի եւս երկու հանդիպում։
Լոնդոնի «Չելսին» տանը կմրցի պորտուգալական «Պորտուի» հետ։
Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական բրիգադը Սլավկո Վինչիչի գլխավորությամբ։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2015-2016 թվականների Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Պորտուգալիայում 2։1 հաշվով հաղթել է «Պորտուն», Լոնդոնում 2։0 հաշվով առավելության է հասել «Չելսին»։
Տիտղոսը պաշտպանող Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կընդունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։
Հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները Մատեու Լաոսի գլխավորությամբ։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի եզրափակիչում։ Օգոստոսի 23-ին Պորտուգալիայում տեղի ունեցած խաղում «Բավարիան» հաղթել է 1։0 հաշվով։
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ
«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23։00-ին (Երեւանի ժամանակ)
«Պորտու» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 23։00