Երկրպագուները կատակել են Քիմ Քարդաշյանի կոշիկի մասին, որը նման է պանրի
Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը համացանցում քննարկումներ է առաջ բերել դեղին գույնի կոշիկով, որի դիզայնը զարմացրել է շատ երկրպագուներին, հայտնում է Medialeaks.ru-ն։
Քարդաշյանը, որն այս շրջանում գտնվում է ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության շրջանում, հետեւորդներին շհորհավորել է Զատիկի առիթով եւ ցույց տվել իր նոր կերպարը։ Նա կադրերում պատկերված է դեղին սպորտային կոստյումով ու նույն գույնի կոշիկ։ Կադրերն անմիջապես մեմ են դարձել. օգտատերերը սկսել են այն համեմատել մթերքի հետ։
Նրանցից շատերի կարծիքով՝ կոշիկը շատ նման է պանրի կամ չիփսի։
Ավելի վաղ օգտագատերերը քննարկել էին Քանյե Ուեսթի մարզակոշիկները, որոնք համեմատել էին խինկալիի հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղերը, որոնք նախօրեին միասին են նշել Սուրբ Զատկի տոնը, սոցցանցերում ընտանեկան հավաքից լուսանկարներ են հրապարակել։
Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները ցուցադրել են Զատկի տոնի առթիվ մատուցված ընթրիքը, երեխաների համար պատրաստած բազում նվերները և իրենց հանդերձները։
Քլոե Քարդաշյանի հրապարակած տեսանյութերից մեկում իր դուստրը՝ 2-ամյա Թրուն, և Քիմ Քարդաշյանի 3-ամյա դուստրը՝ Չիկագոն, բոլորին «ուրախ Զատիկ» են մաղթում և ցուցադրում իրենց զգեստները։ Հայտնի քույրերի երեխաներին ուրախացրել է նաև նապաստակի հանդերձով մուլտֆիլմի հերոսը։
Հայտնի է, որ ընտանեկան հավաքին ներկա է գտնվել նաև Քորթնի Քարդաշյանի ռոք երաժիշտ ընկերը՝ Թրևիս Բարքերը։
Հիշեցնենք, որ ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը: