Քորթնի Քարդաշյանը նոր ընկերոջ և նրա դուստրերի հետ մեկնել է լեռնադահուկային հանգստավայր (լուսանկարներ, տեսանյութ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը հանգստյան օրերն անցկացրել է նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի հետ, գրում է Daily Mail-ը։
Հայտնի է, որ զույգը Յուտա նահանգի լեռնադահուկային հանգստավայր է մեկնել իրենց ընտանիքների հետ։ Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։
Իրապատում շոուի աստղը, մասնավորապես, լուսանկարներ է հրապարակել Բարքերի դուստրերի՝ 15-ամյա Ալաբամա Լուելայի և 22-ամյա Ատյանա Դե Լա Հոյայի հետ։
Մինչդեռ ամերիկյան Blink 182 ռոք խմբի թմբկահարը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է սիրելիի հետ սահում ձյունապատ բլրի վրայով։