Լավրովը պատմել Է Ռուսաստանի և Պակիստանի համատեղ վարժանքների հեռանկարների մասին
Ռուսաստանը կշարունակի Պակիստանի հետ համատեղ վարժանքները հանրապետության հակաահաբեկչական ներուժի ամրապնդման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կշարունակենք աջակցություն ցուցաբերել Պակիստանի Իսլամական Հանրապետության (ՊԻՀ) ուժային գերատեսչությունների հակաահաբեկչական պոտենցիալի ամրապնդման գործում համատեղ վարժանքների անցկացման միջոցով, ներառյալ «Բարեկամությունը» և «Արաբական մուսոն»-ը,-հայտարարել Է Լավրովը՝ News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում: Ինչպես նշել Է Լավրովը, «Մոսկվայի և Իսլամաբադի միջև ստեղծվել են բարեկամական, կառուցողական հարաբերություններ»:
Ռուսաստանցի նախարարի խոսքով՝ անցած տարին ռեկորդային դարձավ երկկողմ ապրանքաշրջանառության համար:
«Այն աճել Է 46 տոկոսով և կազմել 790 մլն դոլար: Անհրաժեշտ ջանքեր կներդնենք «Հյուսիս-Հարավ» գազատարի շինարարությունը սկսելու համար, որն առաջատար նախագիծ Է Էներգետիկայի բնագավառում: Հույս ունենք, որ ամենամոտ ժամանակները կհամաձայնեցվեն մնացած բոլոր տեխնիկական հարցերը:Ռուսաստանյան ընկերությունները պատրաստ են մասնակցել ՊԻՀ-ի Էներգետիկական հատվածի և երկաթուղային համակարգի արդիականացման գործին»,-ասել Է նախարարը:
Լավրովը նախօրյակին այցով ժամանել Էր Պակիստան: Ապրիլի 7-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը բանակցություններ կվարի պակիստանցի գործընկերների և բարձրագույն քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ: