Ռուսաստանում հայտարարել են Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ բարդացման մասին
Թուրքիայում նկատվում է համաճարակաբանական իրավիճակի կտրուկ բարդացում, այսինքն՝ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճ, «Ռոսպոտրեբնադզորը» իրավիճակը պահում է հատուկ վերահսկողության տակ, հայտարարել է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրքիայում գրանցվել է իրավիճակի կտրուկ բարդացում, այնտեղ մարտի կեսից դիտվում է նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի գրանցված դեպքերի թվի ավելի քան 40 տոկոսով աճ, այսինքն՝ բավականին ինտենսիվ, պայթյունավտանգ աճ է»,- ասել է Պոպովան նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում:
Նա նշել է, որ իրավիճակը շարունակում է վատթարանալ, բայց «Ռոսպոտրեբնադզորը» այն պահում է հատուկ վերահսկողության տակ:
«Այսօր Թուրքիայում իրավիճակը նման է անցյալ տարեվերջին Մեծ Բրիտանիայում ստեղծված իրավիճակին, որի զարգացման դեպքում, ցավոք, մի շարք երկրներ ստիպված էին դադարեցնել հաղորդակցությունը, բայց մենք հիմա իրավիճակը վերահսկում ենք»,- հստակեցրել է Պոպովան: