Բժիշկները հեռացրել են պացիենտի ոտքի կեսի չափով 5 կիլոգրամանոց ուռուցք
Ռուս բժիշկները հաջողությամբ հեռացրել են ահռելի լիպոսարկոման, որը պացիենտի ոտքի կեսի չափի էր: Ուռուցքը կշռում էր 5 կգ եւ խանգարում էր պացիենտի նորմալ քայլելուն: Այս մասին հայտնում է Znak.com-ը՝ վկայակոչելով մարզային առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Սվերդլովի մարզից պացիենտի ոտքի վրա 5 տարի առաջ հայտնվել էր առաջին «ելունդը»: Բայց այն տղամարդուն չէր անհանգստացնում, ում անունը չի հրապարակվում, եւ նա բժիշկներին չի դիմել:
Ռուսաստանցին ավելի ուշ սկսել է տուն կառուցել, ինչի պատճառով հիվանդանոց այցելությունը շարունակ հետաձգվել է: Որոշ ժամանակ անց ենթամաշկային ճարպային բջջանյութում առաջացած բարորակ լիպոման վերածվել է չարորակ լիպոսարկոմայի եւ սկսել է ակտիվորեն աճել, ի հայտ է եկել մետաստազների սպառնալիք:
Հետազոտելուց հետո վիրահատելու որոշում է ընդունվել: Նորագոյացությունը չէր տարածվել անոթների վրա եւ գրեթե չէր աճել մկանային հյուսվածքի մեջ, եւ այն 1,5 ժամում հեռացրել են: Պացիենտը հիմա կարող է նորմալ քայլել: