«Կիևը խախտում է Դոնբասի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները, բայց Արևմուտքը շարունակում է սատարել նրան». Լավրով
Կիևը խախտում է Մինսկի բոլոր պայմանավորվածությունները, բայց Արևմուտքը շարունակում է սատարել նրան: Այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովn իր հնդիկ գործընկեր Սուբրամանիամ Ջայշանքարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Մինսկի համաձայնագրերն անհրաժեշտ են միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու համար: Միևնույն ժամանակ, Կիևը կոչ է անում վերանայել պայմանավորվածությունների պայմանները:
«Այս ամենը ցավալի է»,-ասել է նա:
Ռուսական դիվանագիտության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան գործընկերները անտեսում են Ուկրաինայի կողմից պայմանավորվածությունների խախտումները և աջակցում են նրան «բացարձակապես անընդունելի գործողություններում և հայտարարություններում»:
Անցյալ շաբաթ Եռակողմ շփման խմբի Կիևի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը պահանջել էր բանակցություններից հեռացնել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Մայա Պիրոգովային: