Ռուսաստանում կփակվի տիեզերական զբոսաշրջության ընկերությունը
Ռուսաստանում կփակվի տիեզերական զբոսաշրջության ընկերությունը: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Պավել Պուշկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ընկերությունը կլուծարվի, աշխատակիցներին հայտնել ենք կրճատման մասին»,-ասել է նա:
Նշվում է, որ «Ռոսկոսմոս»-ի ղեկավարությունը տեղյակ է իրավիճակից, որը ստեղծվել է «Կոսմոկուրս» ընկերության շուրջ: Այժմ խորհրդակցություններ են ընթանում գիտական հաստատություններից մեկի հետ:
«Կոսմոկուրս» ընկերությունը ստեղծվել է 2014 թվականին հրթիռատիեզերական տեխնիկայի մշակման եւ զբոսաշրջային թռիչքների ծառայություններ մատուցելու համար: