Թրամփի ընտանիքի անդամները «Մար ա Լագո» հանգստավայրում Սուրբ Զատկի առթիվ ընտանեկան հավաքից լուսանկարներ են հրապարակել (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Զատկի տոնը նշել է Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում՝ իր ընտանիքի և թոռների հետ։ Ապրիլի 4-ին կազմակերպված ընտանեկան հավաքից լուսանկարները Դոնալդ Թրամփ կրտսերը հրապարակել է իր Instagram-ում։
People ամսագրի հաղորդմամբ՝ 74-ամյա Թրամփը և նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը, որոնք Վաշինգտոնից հեռանալուց հետո հաստատվել են «Մար ա Լագո» հանգստավայրում, Սուրբ Զատկի տոնին այցելել են կիրակնօրյա պատարագ, ապա տանը նրանց դիմավորել են Թրամփի որդիները՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և Էրիկ Թրամփը, նրանց կանայք և երեխաները։
«Զատիկը պապիկի հետ»,- ընտանեկան հավաքույթի լուսանկարներին կից գրել է Դոնալդ Թրամփ կրտսերը։
Լուսանկարներից կարելի է ենթադրել՝ Թրամփ ընտանիքի անդամները հիանալի տրամադրություն են ունեցել։