Կորոնավիրուսը հաղթահարելուց հետո. Լև Լեշչենկոն չորս անգամ սրտի կաթված է ունեցել
79-ամյա ռուս երգիչ, երգերի հեղինակ, դերասան եւ մանկավարժ Լեւ Լեշչենկոն, որը հիվանդացել էր կորոնավիրուսով, չորս անգամ սրտի կաթված է ունեցել։ Այս մասին Ռուսաստանի ժողովրդական արտիստը հայտնել է «Ռոսիա 1» ալիքի եթերում՝ «Մարդու ճակատագիրը» հաղորդման ընթացքում։ Թողարկումը հասանելի է հեռարձակողի YouTube-յան ալիքում։
Լեգենդար երգիչը նշել է, որ հիվանդությունը հաղթահարելուց հետո էլ մինչ այժմ անհանգստանում է իր առողջության համար, թեեւ արդեն գրեթե մեկ տարի է անցել։ Վերականգնման ընթացքը բավական բարդ է եղել, եւ արտիստն անընդհատ բժիշկների օգնությանն է դիմել։ «Ես չորս անգամ սրտի կաթված եմ ունեցել։ Ուժեղ ստենոկարդիա էր»,- նշել է նա։
Ընդ որում, Լեշչենկոն մտադիր չէ դադարեցնել ստեղծագործական գործունեությունը, քանի որ աշախատանքը դեպրեսիայից խուսափելու ճշմարիտ միջոց է։
Լեւ Լեշչենկոն ծնվել է 1942թ․-ին Մոսկվայում։ Առաջին ալբոմը («Не плачь, девчонка») թողարկել է 1971թ․-ին։ Նկարահանվել է ֆիլմերում, երկու գրքի հեղինակ է։