Իրանը և Պակիստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը երեքշաբթի համատեղ զորավարժություններ են անցկացրել Իրանի հարավային շրջանի ջրային տարածքներում:
Ինչպես հաղորդում է «Թանսիմ» գործակալությունը, Պակիստանի ռազմածովային ուժերի նավատորմը, որը կառանել էր Իրանի հարավային «Բանդար Աբբաս» նավահանգստում, տեղափոխվել է զորավարժությունների գոտի: Զորավարժություններն անցկացվել են Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքներում:
Համատեղ ուսումնավարժանքների կազմակերպիչ Ռեզա Շայբանին նշել է, որ զորավարժանքների նպատակն է մարտական հմտությունների բարելավումը և ռազմական փորձի փոխանակումը երկու երկրի միջև:
«Զորավարժությունները նաև ցույց են տալիս Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերի հզորությունը և նպատակ են հետապնդում՝ զարգացնել համագործակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Վարժանքներին ներառվում են այնպիսի համատեղ գործողություններ, ինչպիսիք են օդային և ծովային փոխադրումների ու անցումների մարտավարության մշակումը»,- հայտնել է Շայբանին: