ԱՄՆ-ում ձախողվել է գերձայնային հրթիռի փորձարկումը
ԱՄՆ ռազմաօդային ուժերին չի հաջողվել իրականացնել ARRW (Air-launched Rapid Response Weapon) գերձայնային հրթիռի նախատիպի առաջին փորձնական արձակումը: Այս մասին հայտնում է DefenseNews-ը՝ նշելով, որ փորձարկումներն անցկացվել են ապրիլի 5-ին:
Ինչպես նշվում է, ARRW հրթիռակրի արձակումը նախատեսվում էր իրականացնել B-52 Stratofortress օդանավից, սակայն «փորձարկվող հրթիռը չի կարողացել ավարտել արձակման հաջորդականությունը», և կործանիչը վերադարձել է Կալիֆոռնիայում տեղակայված ռազմաբազան:
«Ի հայտ եկած տեխնիկական խնդիրների պատճառով հրթիռակրի արձակումը ձախողվել է»,- ասվում է օդուժի հաղորդագրության մեջ:
Ձախողման պատճառները պարզվում են: